Հասարակություն Պատահարներ 

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին միմյանց են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները․տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

analitik.am

Հուլիսի 9-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով միմյանց են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։

Նախնական տվյալներով պատահարի պատճառը «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան է եղել, որ վազանց կատարելու նպատակով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն լինել, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած զորակոչով պայմանավորված ավտոմեքենաների շարժի ակտիվությունը։

Նույն շարքից