Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի նախընտրական հանրահավաքի հետևանքով Թալսա քաղաքում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ աճել է

analitik.am

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի առողջապահության և բուժման բաժնի տնօրենն ասել է. «ԱՄՆ նախագահի նախընտրական հանրահավաքի հետևանքով, քաղաքում կորոնավիրուսով վարակակիրների թվի կտրուկ աճ է նկատվել»:

Politico պարբերականի փոխանցմամբ՝ Բրյուս Դարտը հուլիսի 8-ին ասել է. «Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը, որը կայացել է հունիսի վերջերին, հավանաբար  նպաստել է վարակակիրների կտրուկ աճին»:

Թալսա քաղաքում նախքան Թրամփի նախընտրական հանրահավաքի անցկացումը, երկուշաբթի օրը  գրանցվել էր կորոնավիրուսով վարակվելու 76, իսկ երեքշաբթի օրը՝ 96 դեպք: Սակայն հանրահավաքից հետո, երկուշաբթի օրը  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 261 և երեքշաբթի օրը 206 դեպք:

Թրամփի հանրահավաքի կազմակերպիչներից 3-ի մոտ արդեն իսկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այնուամենայնիվ Թրամփը պնդում է, որ իր նախընտրական հանրահավաքներն անպայման տեղի ունենան:

Նույն շարքից