Կորոնավիրուս Հասարակություն 

Ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի․ Բաբայան

Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է: Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:

Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:

Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի:

ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից