Հասարակություն Միջազգային 

Թուրքիայում բեռնատարը պայթել է, զոհվել է երեք զինվորական , իսկ վեցը վիրավորվել․ փորձագետ

analitik.am

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարյա հուլիսի 3-ին պայթած ռազմկան գործարանը (թուրքական կողմը շարունակում է պնդել, որ այն հրավառության նյութերի գործարան է եղել) շարունակում է վնասներ հասցնել և պատճառել մարդկային կորուստներ։ Այսօր գործարանի տարածքից բեռնված դուրս է եկել բեռնատար, որը տեղափոխել է ոչնչացման ենթակա պայթուցիկներ, այն ճանապարհին պայթել է, որի հետևանքով զոհվել է երեք զինվորական , իսկ վեցը վիրավորվել, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Այսպիսով գործարանի պայթունի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը դարձավ 10։ Հիշեցնեմ, որ հուլիսի 3-ին զոհվել էին յոթ հոգի, իսկ 118-ը վիրավորվել էին, գործարանն ամբողջությամբ հավասարվել է հողին»։

Նույն շարքից