Հայաստան Քաղաքականություն 

Ասել են, որ այդ գումարն իրենց շատ է անհրաժեշտ. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տարօրինակ լռություն է պահպանում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչև 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների և առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե:

Այսինքն` Երևանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երևանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:

Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երևանցիների դժգոհությունները:

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երևան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները և/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երևանաբնակների ուսերին: Ուղղակի դա անում է ոչ թե իր դեմքով` երևանցիների դեմ դուրս գալով, այլ իր ենթակաների ու ԱԺ պատգամավորների ձեռամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից