Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ հենց Մխիթարը

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Դե, Վարազդատ Կարապետյանին չէին վստահում՝ «սև ցուցակում» է։ «Բայց Մխիթար Հայրապետյանն արևմտյան «գործչի» համբավ ունի»:

Հայրապետյանը և Կարապետյանը չպատասխանեցին մեր զանգերին, կապվեցինք իմքայլական Տաթև Հայրապետյանի հետ․ ինչո՞վ եք բացատրում այդ փոխատեղումը։ «Փոքր-ինչ կդժվարանամ ասել, բայց վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ժամանակ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ էր, ամեն ինչ նորմալ էր, որքանով տեղյակ եմ` պարոն Կարապետյանն ինքն է հրաժարվել` պատճառաբանելով զբաղվածությունը»:

Մխիթարը համարվում է արևմտամետ գործիչ, ինչո՞վ բացատրել այդ ընտրությունը։ «Իրանի հետ առնչությունն այն է, որ արևելագետ է, համապատասխան մասնագետների հետ կապի մեջ է»: «Համապատասխան մասնագետներն» ովքե՞ր են։ «Իր գործընկերների, դասախոսների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից