Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանը բաց է 18 երկրի համար

 

Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ թույլատրվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով:

Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են՝ Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:

Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:

Արդեն բանակցություններ են տարվում եվրոպական ավիափոխադրողների հետ՝ ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ:

Կառավարության արձանագրության մեջ ասվում է, որ նշված երկրների ցանկը պարբերաբար համալրվելու է:

Պարտադիր կարանտինն ուժի մեջ է մնում նաև հայրենիք վերադարձող՝ Վրաստանի քաղաքացիների համար:

Հստակեցված է նաև գործնական այցելությունների կարգը: Գործարարը ցանկացած երկրից կարող է Վրաստան գալ՝ վճարելով 2 շաբաթվա կարանտինի կամ երկու շաբաթվա ընթացքում 72 ժամը մեկ PCR թեստի անելու արժեքը:

regionmonitor

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից