Բարի օր Քաղաքականություն 

ԱՄՆ քաղաքացին նշանակվելու է Նիկոլ Փաշինյանի խորհրդական. Ինչ են մտածել Պետքարտուղարությունում

ԱՄՆ պետքարտուղարությունը հատուկ մասնագետ է վարձելու, ով Հայաստանին կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ: Այդ մասնագետն աշխատելու է ՀՀ Արդարադատության նախարարության հետ ու նպաստելու է բարեփոխումների իրականացմանը: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշյալ մասնագետը նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու Հայաստանի իշխանություններին իրավապահ ոլորտում բարեփոխումներ մշակելու ու իրականացնելու հարցում:

Խորհրդականը կազմակերպելու է թրեյնինգներ քննիչների համար և համակարգելու է Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող նախագծերի իրագործումը:

Այս պաշտոնում նշանակվելու է ԱՄՆ քաղաքացի:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից