Կորոնավիրուս Հասարակություն 

Էկվադորից սառեցված խեցգետինների փաթեթների վրա կորոնավիրուս է հայտնաբերվել

 

Չինաստանի մաքսային ծառայությունը կորոնավիրուս է հայտնաբերել Էկվադորից սառեցված խեցգետինների փաթեթների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է բեռնարկղերի վրա, այլ ոչ թե խեցգետինների ու փաթեթավորման վրա։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նույն օրը Սյամին քաղաքում հայտնաբերվել են նաև դրական արդյունքներով կորոնավիրուսի նմուշներ, որոնք վերցվել են Էկվադորի սառեցված սպիտակ խեցգետնի երկու փաթեթներից։

Նշվում է նաև, որ վիրուսի հայտնաբերումից հետո Պեկինը որոշել է դադարեցնել Էկվադորից խեցգետնի երեք արտադրողների ներմուծումը սանիտարական չափանիշների խախտման պատճառով: Մաքսային ծառայության որոշմամբ, ստացված բոլոր խեցգետինները ոչնչացվել են:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից