Հասարակություն 

Թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել «American Airlines»-ի բորտուղեկցորդը

 

«American Airlines»-ի բորտուղեկցորդը, ով ավելի քան 20 տարի աշխատել է ավիաընկերությունում, հանկարծամահ է եղել թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Fox News- ը:

Ավիաընկերության ներկայացուցիչները չեն հայտնել, թե որն է եղել վերջինիս մահվան պատճառը՝ նշելով միայն, որ կապ են պահպանում նրա ընտանիքի հետ և աջակցում են նրանց:

Ավիաընկերության ղեկավարությունը նամակ է հղել բոլոր աշխատակիցներին, որում խնդրել են հասկանալ իրավիճակը, հոգ տանել մահացածի կնոջ և երեխայի մասին:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից