Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը թվել է հայ ժողովրդի ազգային արժեքներն ու ազգային նպատակները

Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ Եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը: Անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:

Ազգային արժեքներ

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

- Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

- Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

- Հեղինակային և հայկական կերպարվեստը:

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Հաջորդ ենթավերնագիրն այս ուղերձում հետևյալն է. Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական,

անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրա-
կան, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը և վերացումը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավա-
սարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանու
թյան պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման»,-ասել է նա:

Նիստի վերաբերյալ ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից