Հասարակություն 

50 Cent-ը ծեծկռտուք է սարքել Նյու Ջերսիի ռեստորաններից մեկում

 

Ամերիկացի հայտնի ռեփեր 50 Cent-ը ծեծկռտուք է սարքել Նյու Ջերսիի Էդգերուեր քաղաքի ռեստորաններից մեկում: Տեղի ունեցածի մասին գրառումը հրապարակել է TMZ-ն:

Նշվում է, որ ռեստորանի կողքով անցնող տղամարդը սկսել է լուսանկարել ռեփերին, ով այդ պահին աղջկա հետ գտնվել է հաստատությունում, և զուգահեռ սկսել է սադրել երգչին։ Դրանից հետո 50 Cent-ը սեղանը շրջել է տղամարդու վրա, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել: Միջադեպից հետո հայտնի ռեփերը լքել է ռեստորանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի արդյունքում բերման ենթարկվածներ չկան։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից