Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Տեղեկատվությունը պետք է ճշտել. ԱԳՆ խոսնակը՝ Պետդեպի կողմից Հայաստանում խորհրդական նշանակելու մասին

Ռուսական RT-ն հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է ԱՄՆ քաղաքացի մասնագետ վարձել Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու համար:

Analitik.am-ը փորձեց այս տեղեկությունների մասով ստանալ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը:

Մեզ հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող: Նաղդալյանն ասաց, որ ինֆորմացիային ծանոթ է հրապարակումից, տեղեկատվության իսկությունը ճշտելու խնդիր կա. «Պետք է ԱՄՆ դեսպանության հետ ճշտել, թե որքանով է տեղեկատվությունը հավաստի»:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ մեկնաբանությունը կլինի ավելի ուշ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից