Հասարակություն 

Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ կստանան անվճար ուսուցում Ռուսաստանի առաջատար բուհերում

 

Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ կստանան անվճար ուսուցում Ռուսաստանի առաջատար համալսարաններում՝ բակալավրիատի, մագիստրոսի և ասպիրանտի ծրագրերով՝ Ռուսաստանի Դաշնության սահմանած քվոտաներով։ Հավաքագրումը կազմակերպվում է նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի թիրախային քվոտաներով՝ ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման համար՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության շրջանակում։

Չնայած կարանտինին, գարնանը, հեռավար-առցանց եղանակով Երևանում գտնվող գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնում անցկացվել է 2020/21 ուս. տարվա թեկնածուների ընտրական փորձնական թեստավորումը. «Մաթեմատիկայի, ֆիզիկայի, բիոլոգիայի, քիմիայի և ռուսաց լեզվի թեստերը հանձնել են 300 թեկնածուներ, և ամեն տարի ցանկացողների թիվը ավելանում է: Երիտասարդությունը պետք է օգտագործի այս հնարավորությունը և հետագայում վերադառնա՝ աշխատելու իր երկրի տնտեսության զարգացման»,- նշեց Երևանում ԳՄՌԿ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մարգարյանը:

Գործընկեր-համալսարանականների ցանկում ընդգրկված են ավելի քան 500 ուսումնական հաստատություններ, որոնց թվում է նաև ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը։ Յուրաքանչյուր տարի քվոտաներով Հայաստանից ռուսաստանյան բուհեր են ընդունվում ավելի քան 200 թեկնածուներ, նրանցից շուրջ 60-ը ընտրում են Ռուսաստանի առաջատար բուհերի ինժեներա-տեխնիկական մասնագիտությունները։

Հայաստանի երիտասարդ մասնագետների պատրաստման կարևոր ուղղություններից են տեխնիկական մասնագիտությունները. մասնավորապես՝ միջուկային էներգետիկան ու տեխնոլոգիաները։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանի խոսքով՝ կադրերի պատրաստման հարցում հարկ է նշել Ռոսատոմի աջակցությունը։ «ԱԷԿ-ի մասնագետները, տարեկան քվոտաներով, ուսուցում են ստանում ՌԴ առաջատար բուհերում։ Գործող ԱԷԿ-ների համար այսօր հիմնական խնդիրը մասնագետների վերապատրաստման բարձր մակարդակն է՝ հաշվի առնելով ատոմային էներգետիկա ունեցող երկրների ժամանակակից փորձը։ Հայկական ԱԷԿ-ի համար դա հատուկ կարևորություն ունի, հաշվի առնելով ԱԷԿ-ո արդիականացման ընթացիկ նախագիծը»,-նշեց Գերա Սևիկյանը։

Ռուսաստանում ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների գծով ուսուցումը հնարավորություն է՝ ստանալ աշխարհում լավագույն   պրոֆիլային կրթություններից մեկը։ Չէ, որ շատ կարևոր է, որպեսզի շրջանավարտի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները համապատասխանեն գործատուների հրատապ պահանջներին և ճյուղի կարիքներին։ Զգալի առավելություն է նաև այն, որ ուսանողները արտադրական պրակտիկա են անցնում ատոմային օբյեկտներում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից