Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչքան մենք դիմակ ենք կրում, այնքան մահերի թիվն ավելանում է. Հոգեբանը՝ դիմակից առաջացած լրջագույն խնդիրների մասին

analitik.am

 

Հոգեբանական առումով դիմակն ինքն իրենով կամային արգելքներ և որոշակի ստորացման ցենզեր են մարդու համար: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը։

«Այս իրավիճակում, բնականաբար ունենալու ենք և՛ ինքնագնահատականի խնդիրներ, և՛ մի փոքր ընկճվածություն, և՛ մի շարք այլ բաներ, որոնք կապված են սրա հետ: Ընդ որում ընկճվածությունն ավելի շատ ունենալու ենք դիմակի հետ կապված, քան՝ կորոնավիրուսի այն թվերի, որոնք նկարած մեզ ցույց են տալիս: Թվերը մեզ այնքան չեն ընկճում, ինչքան՝ մնացած այլ բաները:

Հիմա այնպիսի վիճակ է, որ շունը տիրոջը չի ճանաչում: Ոստիկանը, երբ տեսնում է ամուսիններով տեղ են գնում, և նրանցից մեկը դիմակ չի կրում, ասում է՝ ամեն դեպքում գրեմ, թող էնտեղ որոշեն դա գրելու է, թե գրելու չէ»:

Հոգեբանի խոսքերով, դիմակների կրման հետ կապված մենք ունենալու ենք նաև ինֆարկտի ցուցանիշի աճ. «Այն մարդիկ, ովքեր շնչառական խնդիրներ ունեն, ովքեր թթվածնային անբավարարվածություն ունեն, բոլորը չեն, որ հատուկ բժշկական թղթաբանություն ունեն: Այսինքն, ամեն դեպքում տուգանվելուց խուսափել չի հաջողվի:

Մենք ունեցանք նաև քթի խոռոչի բորբոքում, որը դիմակի կրման հետևանքով առաջացավ կնոջս մոտ: Հետո բժշկից պարզեցինք, որ դա շատ տարածված խնդիր է, որն էլի կապված է դիմակների կրման հետ»:

Հոգեբանը նշեց, որ խնդիրներն ունեն բազմաթիվ կողմեր․ «Մահացության թվերը շատ սիրուն ներկայացվում է: Առողջապահության նախարարն ինչ-որ որոշումներ է ընդունում, որ նույնիսկ ուտել չի կարելի, երգել չի կարելի, որովհետև դրանք շատ վտանգավոր են կյանքի համար:

Իրականում, երբ վիճակագրությունը նայում ենք, մահացություն ունեցել են բացառապես մարդիկ, ովքեր ունեցել են նաև քրոնիկ հիվանդություններ: Ոչ մի առողջ մարդ կորոնավիրուսից չի մահացել: Ասեմ ավելին, չգիտես ինչի, այս իշխանությունների օրոք զարմանալիորեն նվազել է այլ հիվանդությունների վիճակագրությունը: Օրինակ, մենք ունենք նվազած օնկոհիվանդների մահացության թիվ: Կես տարվա կտրվածքով թիվը նվազել է 200 մահով: Դա տասնյակ տարիներ ունեցած ընդհանուր թվի մոտավորապես 20 տոկոսն է:

Որքան գիտեմ, Հայաստանում օնկոհիվանդությունների գծով ոչ մի հեղափոխական քայլ ու գործընթած տեղի չի ունեցել: Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությունով է առաջին կես տարվա կտրվածքով 200-ով նվազել այդ հիվանդությունների թիվը: Արդյո՞ք այդ օնկոհիվանդությունից մահացածների թղթերում չի գրվել կորոնավիրուս և ցույց տրվել, որպես կորոնավիրուսից մահացած մարդ:

Երբ մենք հիվանդությունից մահացություն ենք դիտարկում, պետք է դիտարկենք այդ հիվանդությունից ուղղակի մահացություն և այդ հիվանդության մասնակցությամբ մահացություն, որը չի կոչվում, որ մարդը մահացել է այդ հիվանդությունից:

Մարդը կարող է մահանալ ինֆարկտից, բայց կարող է ունենալ երիկամային անբավարարվածություն: Ի՞նչ է պետք է գրեն, որ երիկամային անբավարարվածությունից է մահացել»:

Մադաթյանն անդրադարձավ նաև մինչ օրս կորոնավիրուսով հիվանդների դիահերձում չիրականացնելուն, որն ըստ հոգեբանի, այդքան էլ թանկ հաճույք չէ և հնարավոր է կազմակերպել. «Իշխանությունն ուղղակի ժողովուրդ է ստորացնում, որպեսզի ցույցեր չլինի, ազատ միտք չարտահայտվի, ժողովուրդը կամարտահայտում չունենա ու իրենք կարողանան ճնշել մի շարք այլ իրավիճակներ:

Հերիք չի ամբողջ ամառ ձգում են այս կորոնավիրուսի կարանտինը, հլը մի հատ էլ ամբողջ աշխարհում մեզ հանել են «բորոտ» երկիր, որ ոչ հանգստանալու կարանք գնանք, ոչ էլ: Մեզ ոչ մեկ չի ընդունում, ոչ գործով կարող ենք գնալ, ոչ էլ անգամ գիտական կոնֆերանսի»:

Ինչ վերաբերվում է դիմակներ կրելու հոգեբանական հետևանքին, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարն ասաց, որ մարդու բերանը փակված վիճակում գտնվելն ամենաանտանելի բանն է. «Մարդն ունի արտահայտման մի ձև՝ խոսքը: Իսկ դիմակը մարդու բերանը փակում է:

Երբ մենք խոսում ենք, նայում ենք մարդկանց դեմքին, միմիկաներին, իսկ դա ոչ վերբալ խոսքի կարևոր հատկանիշներից մեկն է, որը դիմակը համարյա թե ամբողջությամբ ծածկում է:

Երբ դիմացինիդ հետ խոսում ես, դու չես կարող հասկանալ՝ նա բարկացավ, տխրեց թե ուրախացավ: Որևէ միմիկա իրականում չես կարողանում տեսնել:

Սրա շնորհիվ խաթարվում է ընդհանուր ազգային կոմունիկացիան, խաթարվում են բոլոր այն մեխանիզմները, որոնք պետք է աշխատեն. ոստիկանությունը, ով չի հասկանում ինչ պետք է անի ինձ հետ, եթե ես դիմակ չեմ կրել:

Այսօր առավոտյան գնացել էի ընդունելության քննության: Ամուսիններով կանգնած զրույց էինք անում և ինչ-որ «ախմախ» ոստիկան մոտենալով ասաց, որ սոցիալական հեռավորություն պահենք: Եթե ամուսիններ ենք ի՞նչ սոցիալական հեռավորության մասին է խոսքը: Ոստիկանն ասում է, թե դա կապ չունի: Լո՞ւրջ, դե թող գա անկողնուս մեջ էլ քանոնը դնի ու չափի հետո պառկենք»:

Մեր զրուցակցի խոսքերով, ոչ մեկ չի կարողանում հասկանալ ինչ է կատարվում մի պարզ պատճառով՝ չունեն տրամաբանություն, որ դրանով հնարավոր լինի որևէ բան բացատրել. «Եթե ինչ-որ ռեֆորմ ես ընդունում, դա պետք է տրամաբանություն ունենա: Երբ ասում են «կրիր դիմակ, փրկիր կյանքեր», ես դա չեմ հասկանում, որովհետև ինչքան մենք դիմակ ենք կրում, այնքան մահերի թիվն ավելանում է: Կասեք ինձ՝ ո՞ւմ կյանքն է դա փրկել:

Չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը նաև այնտեղ, երբ վարչապետն ասում է՝ միևնույն է բոլորս վարակվելու ենք: Ուրախացավ, որ ինքը վարակվեց և անհասկանալի, ֆենոմենալ տարբերակով 5 օրում բուժվեց:

Փակում են եկեղեցիները, բայց միևնույն ժամանակ բաց են գիշերային ակումբները: Ուզում եմ հասկանալ, ո՞ր տրամաբանությունով են կարանտինի պայմաններում աշխատում գիշերային ակումբները և ինչո՞ւ են արգելված պատարագները:

Ես չեմ կարող հասկանալ այս տրամաբանությունը: Բացի նրանից, որ սա եկեղեցու, կրոնի դեմ ոտնձգություն է, ուրիշ բան չեմ կարողանում տեսնել:

Չեմ կարծում, որ մեր ազգի ինքնության և գոյատևման համար գիշերային ակումբներն ավելի օգտավետ են, քան՝ եկեղեցիները: Սա հոգեբանական ազդեցություն չի արդյո՞ք:

Բազմաթիվ մարդիկ, երբ գտնվում էին դեպրեսիայի մեջ, գնում էին եկեղեցի, խոսում էին եկեղեցականների հետ, հույս էին ստանում: Այս ամբողջ հնարավորությունները ձեռքներիցս վերցրել են, բայց տկլոր աղջիկներին տեսնելը նորմալ է: Խնդրում եմ ցույց տվեք ի՞նչ խնդիր կա, որ փակել են եկեղեցին:

Չկա տրամաբանություն»:

Մադաթյանը նշեց, որ հենց հոգեբանն առաջին հերթին չի կարող ընդունել իրեն դիմած քաղաքացուն, ով դիմակով է. «Եթե ընդունեց, ուրեմն վստահ եղեք, որ գործի 50 տոկոսը հնարավոր չի լինելու անել, որովհետև հոգեբանի համար ոչ վերբալ կոմունիկացիան շատ կարևոր է:

Դիմակ կրելը նաև մաշկային խնդիրներ է առաջացնելու՝ աղջիկները դա լավ գիտեն: Դիմակ կրելը հանգեցնում է նրան, որ կանայք հրաժարվում են շպարից, որովհետև դիմակն ու շպարն իրար հետ դառնում են անհամատեղելի, իսկ շպարը հակադեպրեսիվ նշանակություն ունի կնոջ համար»:

Հոգեբանը նշեց, որ չշպարվելը նույնպես հանգեցնելու է դեպրեսիայի զարգագման, որովհետև դա հակադեպրեսիվ ազդեցություն ունի. «Արտաքին տեսքը, մանավանդ՝ դեմքը, բոլորի համար բավականին մեծ նշանակություն ունի: Անգամ մեկ կորյակը, երբ առաջանում է մեր դեմքի վրա, կարող է տրամադրություն փոխել: Իսկ այսօր մենք ման ենք գալիս ամբողջ ծնոտը բորբոքումների և այլնի մեջ՝ կապված դիմակի հետ:

Սրանք համազգային խնդիրներ են ստեղծում, որ ազգն ընկնի դեպրեսիայի մեջ: Ես չգիտեմ՝ ինչպես պետք է դուրս գալ այդ դեպրեսիայից: Չեմ կարող այսքան էշությունների դիմաց ինչ-որ ոսկի բանալի տալ, որը կլուծի բոլորի խնդիրները:

Իսկ սա արվում է նրա համար, որ դեպրեսիվ ազգը սուսուփուս «վեր ընկնի» իր տեղում, որովհետև դեպրեսիվ մարդը ոչ մի նոր բան չի անում, դուրս չի գալիս և չի արտահայտում իր կամքը: Դեպրեսիվ մարդը համակերպվում է անգամ ամենասուղ պայմաններին:

Սա արվում է, որպեսզի ազգային համակերպումով սրանք կարողանան իրենց աթոռները պահել»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից