Կորոնավիրուս Հասարակություն 

Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան. News.am

Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչև օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

«Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչև 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչև կլինի պատվաստանյութը և կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», - նշել է մասնագետը:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշել է, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։

«Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», - ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից