Կորոնավիրուս Հասարակություն 

Թրամփն առաջին անգամ խոստացել է դիմակ կրել

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ խոստացել է Ուոլտեր Ռիդի անվան վետերանների հիվանդանոց այցելելիս անպայման դիմակ դնել: Այս մասին հայտնում է The Politico-ն:

Ըստ պետության ղեկավարի, հիվանդանոցում դիմակ կրելը շատ տեղին է: Նա նշել է, որ անհանգստացած է իրենից ցանկացած բակտերիա պացիենտներին փոխանցելու ռիսկից․ «Ես դիմակի հետ կապված խնդիրներ չունեմ»,-շեշտել է Թրամփը:

Նախագահը պատրաստվում է այցելել հիվանդանոց և հանդիպել վետերաններին ու առաջնագծում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմի հետ:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից