Իրավական Կորոնավիրուս 

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը վարակվել է կորոնավիրուսով

 

 

Բոլիվիայի նախագահի պարտականությունները կատարող Ժանին Անեսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում:

«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է»,-գրել է Անեսը և հավելել, որ իրեն լավ է զգում․ աշխատանքը կշարունակի ինքնամեկուսացման ընթացքում:

Ներկայումս Բոլիվիայում գրանցված է կորոնավիրուսի 42,9 հազար դեպք, ապաքինվել է 12,8 հազար մարդ, մահացել՝ 1,5 հազար մարդ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից