Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևը խոսել է ԱՀԿ-ի հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին

 

Ռուսաստանը պաշտպանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հեղինակության ամրապնդումը, քանի որ այն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք շարունակում ենք պաշտպանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հեղինակության ամրապնդումը, չնայած այն քննադատություններին, որոնք հնչում են ԱՀԿ-ի հասցեին»,-ասել է նա։

Մեդվեդևը նշել է, որ այլ կազմակերպություն, որը կհամակարգեր համաճարակի դեմ պայքարի միջազգային ջանքերը, պարզապես գոյություն չունի:

Ըստ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի, առաջացած սպառնալիքին դիմագրավելու համար անհրաժեշտ են գործողություններ ոչ միայն առանձին երկրների ներսում, այլ նաև անհրաժեշտ է «նոր թափ հաղորդել միջազգային համագործակցությանը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից