Բարի օր Քաղաքականություն 

Սիրելի եզդիներ, օլիգարխ Սորոսի պատվերով հիմա էլ ցանկանում են թշնամացնել մեր եղբայրական ժողովուրդներին. Մալյանն անուն է հրապարակել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Երեկ Արմնյուզում Հայելու առաջ հաղորդման շրջանակներում մի քանի հայտարարություն արեցի որոնց հետքերով այսօր ստացել եմ արձագանքներ:

Ինձ զանգահարել է Եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը և հետաքրքրվել է, թե այդ ով է այն եզդին, ով օլիգարխ Սորոսից գումար ստանալով Հայաստանում փորձում է ազգամիջյան թշնամանք հրահրել հայ և եզդի եղբայր ժողովուրդների միջև:

Հրապարակում եմ այդ գրանտի սքրինը:

Սորոսից փող ստացած եզդիի անունն է Սաշիկ Սուլթանյան:

Սիրելի եզդիներ, օլիգարխ Սորոսի պատվերով հիմա էլ ցանկանում են թշնամացնել մեր եղբայրական ժողովուրդներին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից