Իրավական Կորոնավիրուս 

72 ժամով կրկնակի կասեցվել է «Նոր Զովք» խանութի գործունեությունը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել  է  երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն:

Այսօր  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի  Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք  խանութը: Վերջիններս չեն պահպանել   պարետի  24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:

48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների  բացայկայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :

ՍԱՏՄ տեսուչները  հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն  ու մշտադիտարկումները :

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից