Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ իրավունքով է Արայիկ Հարությունյանը մեղադրում հոգևորականներին /տեսանյութ/

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հեգնելով  մեղադրաքներ է հնչեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների  հասցեին՝ հայտարարելով, թե եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ սեփականություն, ովքեր «Բենթլիներով» են շրջում,  լինելով կուսակրոն, կուսակրոն չեն:

Նշենք, որ Հարությունյանը որևէ անուն չի հնչեցրել, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է նախարարը մեղադրում հոգևորականներին՝ առանց հստակ փաստերի տիրապետելու: Հարությունյանը պետք է ապացուցի իր խոսքերը, հակառակ դեպքում հերթական անգամ ապացուցվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան, հիմք ընդունելով բամբասանքները, անպատասխանատու հայտարարություններ է անում։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանը շատ հաճախ է հնչեցնում տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, խեղաթյուրված են և չեն ապացուցվում:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից