Գլխավոր Հասարակություն 

Կրկին պարգևատրումներ՝ Ազգային ժողովում

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրման մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով` համաձայն 1-ին հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 125%-ի չափով` համաձայն 2-րդ հավելվածի:

3.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

 

 

Նույն շարքից