Հասարակություն 

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ Սոֆիայի կարգավիճակի հարցով

analitik.am

 

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մի քանի անգամ նամակով դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ իր մտահոգությունները հայտնելով Ստամբուլի բյուզանդական Սբ․ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու նախաձեռնության կապակցությամբ։

Կազմակերպությունից արած հայտարարության մեջ տեղեկացվել է, որ իրենք Թուրքիային իրենց մտահոգությունները հայտնել են նաև ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի միջոցով։

Կազմակերպությունից «Reuters» գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել են, որ այդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պիտի ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը:

ermenihaber

 

Նույն շարքից