Բարի օր Հասարակություն 

Հայոց հինավուրց ազգի նախարարին վայել չէ ասել, թե Հ․ Ա․Ս․ Եկեղեցու եպիսկոպոսը սուտ է ասում. Տեր Հարություն քահանա Ավագյան

analitik.am

ԵՐԿԱԹԸ ԵՐԿԱԹՈՎ ԵՆ ՍՐՈՒՄ.

ՀՀ ԿԳՄՍ նախարար Պ․ Ա. Հարությունյանը և իրենց կառույցը, քննարկումները սարքել են մոնոլոգ..

Հաղորդման հեղինակը ասում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսը իրազեկում է,
օրինակ՝ բարոյականություն բառը չկա ծրագրում... Նախարարը փոխանակ մեկնի այդ մասը, խոսում է
հոգևորականի բարոյական կերպարի մասին...

Ամոթ է.․

.Եվ շատ տկարամիտներ ոչնչին այնքան ուժեղ չեն հավատում, քան այն բանին, ինչից ամենաքիչն են տեղյակ․․․

Հայոց հինավուրց ազգի նախարարին վայել չէ ասել, թե Հ․ Ա․Ս․ Եկեղեցու եպիսկոպոսը սուտ է ասում․․․

.Անհարմար է..

Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի սահմանափակվում քրիստոնեություն քարոզելու առաքելությամբ, այն բազմաբովանդակ գիրտելիք է հաղորդում աշակերտին ․․․

Հայ Առաքելական Սուբ Եկեղեցու պատմությունը ուսուցանում ու սերմանում է արիություն, հայրենապաշտություն, բարոյագիտություն, վստահություն, ազգային բարձրարժեք մտածելակերպ, խորը հարգանք մերձավորի հանդեպ, անողոք ուժ թշամուն հաղթելու, հայրենիքը պաշտպանելու հզոր կամք․․․

Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նպաստում է մարդ-արժեհամակարգ ձևավորմանը, ճիշտ աշխարհայացքի ձևավորմանը, քրիստոնյա և աստվածաշնչյան դաստիարակությանը․․․

Ես չգիտեմ, գուցե հետագայում այնպես են ուզում անեն, որ դուրս մղեն նաև քրիստոոնյա, ազգային ինքնագիտակցություն, արժանապատվություն, անձնազոհություն, մարտունակություն, քաջություն, նվիրվածություն, ազգային- հոգևոր արժեքների պահպանում բառերը, որպեսզի մեր երխաները մնան անդեմ, անբարո, կեղծ ազատամիտ ամբոխ․․․

Ասեմ նաև, որ եկեղեցին չի հետապնդում ոչ մի շահ, բացի իր զավակների հոգու փրկությունից, պետականություն չկորցնելուց ․․․

Ես կարծում եմ խնդիր չունենք, ավելին, եթե ուզում եք հանել այդ առարկան` հանեք, բայց փոշմանելու եք, որովհետև մեր նպատակը միայն գիտելիքներով զինված քաղաքացի պատրաստելը չէ․․․

Նախարարն ասում է, որ պատմությունը դասավանդվելու է միասնական առարկայի շրջանակում...

Որ ինչ...

1.Քահանաները ոտք չդնեն դպրոց, մանկապարտեզ.

2.«Կտրել ուսուցիչների կապը» Մայր Եկեղոցու հետ..

3.Վերապատրաստման դասընթացները ապագայում դուրս մղել ...

4.Հետագայում կամաց -կամաց հեռանան իրենց արմատից, պատմությունից, հոգևոր կյանքից․․..

5․Մի օր էլ հարց բարձրացնեն, որ բանակում մեզ հոգևորական պետք չէ․․․

Հայ մարդը պիտի իմանա, որ Եկեղեցին մեծ առաքելություն ունի նաև մեր ժողովրդի հոգևոր և ֆիզիկական պահպանման գործում:

Հավատքի շնորհիվ մշտապես զորացել է ազգի ոգին․․․

Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը, պետականությունը պահպանելու համար․․․

Երկու հազար տարի, մեր հայ իշխանները մեզնից չսովորեցին, թե ինչպես պահեն պետականությունը․․․

Տեր Հարություն քահանա Ավագյան

Նույն շարքից