Հասարակություն 

Ինչու չեն զոհվում պատգամավորների, նախարարների և ձեր երեխաները. Ադրբեջանում զոհված զինվորի թաղումը վերածել են բողոքի ակցիայի

analitik.am

 

Ադրբեջանական բանակի կորուստները պաշտոնապես հայտարարվում են որպես ինքնասպանություն , կամ դժբախտ պատահար։ Վերջին դեպքը դրա վառ ապացույցն է։ Երբ 20-ամյա զինծառայողի ծնողներին հայտնել էին, որ իրենց որդին խեղդվել է գետում։ Ծնողներին դին հանձնելուց հետո, հարազատները որոշում են բացել դագաղ և հայտնաբերում, որ սահմանապահ ուժերում ծառայող Ֆարդի Յարալիևը, ում մնացել էր երեք ամիս ծառայության, գլխի շրջանում ունի հրազենային վիրավորում։

Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, համագյուղացիները թաղումը վերածել են բողոքի, եղել է բախում սահմանապահ զորքերից թաղմանը ժամանաց սպայների և գյուղացիների միջև։

«Ինչու չեն զոհվում պատգամավորների, նախարարների և ձեր երեխաները, ինչու՞ են միայն զոհվում մեր երեխաները» այսպիսի հարցադրումներով հարձակվել են զինվորականների վրա։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից