Տնտեսություն 

Շարունակվում է միջազգային բիզնեսի փախուստը երկրից. Orange, Veon, շատ մտահոգիչ է այս ամենը. Նախկին վարչապետ

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր էջում գրում է.

«Եսայան եղբայրներին իհարկե հաջողությյուն եմ ցանկանում: Բայցև զգուշացնում. պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է: Պետության պատասխանատուների համար փաստեմ. շարունակվում է միջազգային բիզնեսի փախուստը երկրից. Orange, Veon: Շատ մտահոգիչ է այս ամենը»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Նույն շարքից