Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը դեմ է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն: Այս մասին նա հայտարարել է «The Washington Post»-ի հետ զրույցում:

«Ոչ, ես չեմ ուզում դուրս գալ, ես ուզում եմ, որ նրանք (ՆԱՏՕ-ի այլ երկրները) վճարեն իրենց որոշակի բաժինը»,-ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ իրեն հաջողվել է համոզել ՆԱՏՕ-ի երկրներին մեծացնել դաշինքի ֆինանսավորումը: Նրա խոսքերով, 8 երկիր կատարում են իրենց պարտավորությունները՝ ՀՆԱ-ի առնվազն 2 % -ը ծախսելով պաշտպանության կարիքների վրա:

«Եղել են նրանք, ովքեր գրեթե ոչինչ չեն վճարել, իսկ հիմա վճարում են: Նրանք ինձ լուրջ հարց ուղղեցին՝ դուրս կգայի՞ք, ես պատասխանեցի՝ ես դուրս կգայի: Եթե դուք չեք տալիս այդպիսի պատասխան, ապա նրանք չեն պատրաստվում վճարել»,-պարզաբանել է ԱՄՆ նախագահը:

 

 

Նույն շարքից