Կորոնավիրուս Հասարակություն 

«Խուլիգանները», ովքեր մասնակցել են Սերբիայում զանգվածային անկարգություններին, «պարտություն են կրելու»․ Վուչիչը կոշտ հայտարարություն է արել

analitik.am

 

«Խուլիգանները», ովքեր մասնակցել են Սերբիայում զանգվածային անկարգություններին, «պարտություն են կրելու»։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ դիմելով քաղաքացիներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Պետության ղեկավարը նշել է, որ անկարգություններ հրահրողների մեծ մասը ձերբակալվելու է, նրանք պետք է պատասխան տան բոլոր վայրագությունների համար: Նա նաև հորդորել է քաղաքացիներին չանհանգստանալ և հավելել, որ բողոքի ցույցերն էական վնաս չեն պատճառել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սերբիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ երկրի խորհրդարանի շենքում ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Բելգրադում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ կրկնակի սահմանափակումների, որոնք ներդրվել են երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում: Հետագայում անկարգությունները շարունակվել են նաև այլ քաղաքներում: Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ ակտիվիստները ցանկանում են զավթել իշխանությունը:

 

Նույն շարքից