Կորոնավիրուս Հասարակություն 

Ձայնի միջոցով կարելի է պարզել՝ վարակվա՞ծ եք կորոնավիրուսով, թե՞ ոչ

analitik.am

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները սովորել են հայտնաբերել կորոնավիրուսը վարակված մարդու ձայնի միջոցով։ Այս մասին հայտնում է «Զվեզդան»։

Գիտնականները վերլուծություն են կատարել՝ հիմնվելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վրա, թե ինչպես է կորոնավիրուսով վարակվելուց հետո փոխվել բազմաթիվ հայտնի մարդկանց ձայնը։ Պարզվել է, որ նրանց մոտ մի փոքր փոխվել է ձայնի տեմբրն ու ձայնի ուժգնությունը։

Փորձագետները շարունակել են աշխատանքները և պարզել, որ վարակվածների շրջանում կողմնակի էֆեկտը ձայնի ուժգնության նվազումն է՝ դժվարացած շնչառության պատճառով։ Վերոնշյալ ուսումնասիրությունը հրապարակվել է IEEEXplore գիտական ամսագրում։

 

Նույն շարքից