Հասարակություն 

Դու կարող ես քո երեխայի անունը դնել վարչապետի պատվին՝ Տասնվեց, ինչ ուզում ես կարող ես անել, բայց ո՞վ է քեզ ստիպում ապուշ լինել. Մխիթարյան

analitik.am

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.

«Դու կարող ես Աստծուն հավատալ, կամ ոչ: Դու կարող ես նույնիսկ հավատալ, որ վարչապետը «աստված է», կամ «աստվածն է» վարչապետը: Դու կարող ես քո երեխայի անունը դնել վարչապետի պատվին՝ Տասնվեց: Ինչ ուզում ես կարող ես անել, բայց ո՞վ է քեզ ստիպում ապուշ լինել, ո՞վ:

Եթե դուք աթեիստ եք, ապա տեր եղեք ձեր սկզբունքներին, մի մասնակցեք կնունքների և եկեղեցիում պսակադրության արարողություններին, քանի որ էդ դեպքում մի տեսակ սոված աթեիստի տպավորություն կթողնեք:

Հ.Գ. Ոչ մի բան չունեմ աթեիստների դեմ: Աթեիզմը հեղափոխական թեզերի վերածողներն են ազդում վրես»:

 

Նույն շարքից