Հայաստան Քաղաքականություն 

Քեզ 48 ժամ. Գևորգ Պետրոսյանը ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հրավեր Նիկոլ Փաշինյանին.

Փաշինյա՜ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:

Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:

Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ... Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:

Քեզ 48 ժամ:

Սպասում եմ պատասխանիդ...

Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ...

Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու...

Ժամանակը գնաց...

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից