Հասարակություն 

Արմեն Սարգսյանն Ավերյանովներին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին որոշումներ է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին որոշումներ է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օդաչու-փորձարկող Եվգենի Վյաչեսլավի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջատար օդաչու-փորձարկող Վյաչեսլավ Յուրիի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից