Հասարակություն 

Կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթ

analitik.am

Ս. թ. հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Ս. թ. հուլիսի 12֊ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00):

Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Նույն շարքից