Կորոնավիրուս Հասարակություն 

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

analitik.am

 

Բելառուսում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք․մահացել է 5 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների թիվը կազմում է 64 767 մարդ, մահացածներինը՝ 459:

«Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158 թեստավորում»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից