Քաղաքականություն 

Հիմա հասկանո՞ւմ ենք չէ՞, թե ումից են ադրբեջանցիները սովորել լկտիաբար գողանալ, ոչնչացնել, նսեմացնել հայերի, վրացիների, իրանցիների, թալիշների պատմությունը և մշակույթը. Աբովյան

analitik.am

Հայաստանը չի կարող և իրավունք չունի ուշադրություն չդարձնել գլոբալ և տարածաշրջանային պրոցեսների վրա, քանզի եթե խոսում ենք մեր ինքնիշխանության մասին, ապա ինքնիշխանությունն արտահայտվում է ոչ միայն ներքաղաքական ասպարեզում, այլ նաև մեզ համար հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային պրոցեսներում:

Տեսե՛ք...այս օրերին ամբողջ քրիստոնեական աշխարհն ուղղակի ցնցվում է Թուրքիայի հանցավոր որոշումից` քրիստոնեական մշակույթի ամենախորհրդանշական տաճարներից մեկը`Սուրբ Սոֆյայի տաճարը դարձնել մզկիթ (Սուրբ Սոֆյայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: «Սուրբ իմաստություն»; լատ.՝ Sancta Sophia կամ Sancta Sapientia; թուրք.՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա: Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարն աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»:

Այս սրբապղծությունը անտարբեր չի թողել գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին։ Սա թուրքերի կողմից ոչ թե հերթական հակաքրիստոնեական խուլիգանության դրսևորում է, այլ շատ խորը գործընթաց է,որի հիմնական գործոններից է հանդիսանում խորհրդանիշ առ այն, որ փաստացի Թուրքիան վերադառնում է դեպի նեոօսմանիզմ և պանթուրքիզմ ։

Իզուր չէ, որ չնայած ամբողջ քրիստոնեական աշխարհի զայրույթի, Էրդողանը այնուամենայնիվ ստորագրեց սրբապղծության հրամանագիրը։

Այս պարագայում Հայաստանը ուղղակի պարտավոր է արտահայտել պաշտոնական դիրքորոշում, քանզի սա նաև մեր պատվի և քրիստոնեական սոլիդարության խորհրդանիշ է, իսկ հաշվի առնելով Թուրքիայի հետևողական հակահայկական կեցվածքը , Հայաստանի արձագանքը դիվանագիտական առումով պետք է լինի չափազանց կոշտ ։Չենք մոռանում նաև մեր դաշնակից Հունաստանի դիրքորոշումն այս հարցի շուրջ,քանզի հույների համար սա պատվի խնդիր է: Մենք այս ճակատում պետք է լինենք մեր հույն եղբայրների կողքին։

Ասեմ ավելին, մեր արձագանքի անհրաժեշտության պատճառներն առավել են, քան ես թվարկեցի, սակայն թվարկածներն էլ, կարծում եմ, հերիք են։

ՀԳ.Հիմա հասկանո՞ւմ ենք, չէ՞, թե ումից են ադրբեջանցիները սովորել լկտիաբար գողանալ ,ոչնչացնել,նսեմացնել հայերի,վրացիների,իրանցիների,թալիշների և այլ բնիկ ազգերի պատմությունը և մշակույթը։Ինչպես կասեր դասականը ` թուրքն ու ադրբեջանցին «երկու քույրն են երկուսնել մի բոյի»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյան

Նույն շարքից