Հասարակություն 

Էրիկ Վարդանյանն ու Ագուերոն միասին վերականգնվում են Բարսելոնայում

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Ֆուտբոլիստները միասին վերականգնողական փուլ են անցնում Բարսելոնայում՝ կատալոնացի հայտնի վիրաբույժ Ռամոն Կուգատի հսկողության ներքո:

«Միանգամից երևում է, թե ով որտեղ է խաղում»,- գրել է Վարդանյանը:

Հայ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում պետք է նորամուտը նշի «Սոչիում»՝ վերականգնվելով վնասվածքից ու վիրահատությունից հետո:

Նույն շարքից