Հասարակություն 

Ասում էին՝ ո՞նց ես, ասում էր՝ հերձումը ցույց կտա. Հումորը սև էր, ինքը՝ լուսավոր, լավատես ու պայքարող

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Մի աստղ էլ ընկավ…

Արաբկիրում էր ապրում, բայց պրպտող միտքն անսահմանության մեջ էր։

Ասում էին՝ ո՞նց ես, ասում էր՝ հերձումը ցույց կտա։ Հումորը սև էր, ինքը՝ լուսավոր, լավատես ու պայքարող։ Երբ մարդ էր աշխատանքի ընդունում, հարցնում էր՝ գործիդ տեղի հավաքարարի անունը հիշում ե՞ս։ Եթե հիշում էին, ասում էր՝ ուրեմն կարգին մարդ ես. ընդունված ես։

«ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի»,–այսպես է բնութագրել Կարեն Վարդանյանի ավանդը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հուլիսի 11-ին, ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված մոմավառություն:

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ հուլիսի 12-ին, ժամը 17:30-ից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից