Կորոնավիրուս Հասարակություն 

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում կարանտինն արդյունքներ է տվել

analitik.am

 

Արդեն երկրորդ օրն անընդմեջ, կորոնավիրուսից բուժված ուկրաինացիների թիվը զգալիորեն գերազանցում է նրանց, ովքեր վարակվել են։ Կառավարության կողմից կիրառված կարանտինն արդյունքներ է տվել։ Այս մասին կառավարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք հասանք այն աստիճանին, երբ ավելի շատ մարդիկ են ապաքինվում, քան վարակվում: Դա ակնհայտ է նաև յուրաքանչյուր ծառայության զեկույցից: Սա նշանակում է, որ մեր համաձայնեցված գործողությունները ճիշտ էին, և ուկրաինացիները հետևել են իշխանությունների առաջարկություններին: Մենք պետք է շարունակենք շարժվել ստեղծված իրավիճակի համաձայն»,-ասել է Զելենսկին:

Նույն շարքից