Հասարակություն 

Հուլիսի 11-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը. Քաղավիացիայի կոմիտե

analitik.am

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հուլիսի 11-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։

Ս. թ. հուլիսի 12-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում՝ 01:00):

Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Նույն շարքից