Հասարակություն 

Սովորի՛ր մատնախոսության այբուբենը, որ հաղորդակցվենք միմյանց հետ

analitik.am

Բարև..
Գիտե՞ս, դու մենակ չես...
Ես քեզ հետ եմ։
Մենք քեզ հետ ենք։
Սովորի՛ր մատնախոսության այբուբենը, որ հաղորդակցվենք միմյանց հետ։
Մենք ձեզ սիրում ենք։

Լուսանկարիչ Արամ Վարպետյանը, ոգեշնչվելով ուկրաինական «Աստղային այբուբեն» (‘’ Звездный алфавит’’) նախգծից, որոշել է ստեղծել այդ նախագծի հայկական տարբերակը։
Ուսումնասիրելով սոցիոլոգիական տվյալները՝ լուսանկարիչը պարզել է, որ Հայաստանում կան մոտ 5000 լսողական խնդիրներ ունեցողներ, թեև այդ տվյալները հստակ չեն․ շատերը հաշվառված չեն, որովհետև ամաչում են իրենց խնդիրները բարձրաձայնել։
Վարպետյանը կոչ է անում բոլորին սովորել մատնախոսության այբուբենը, որ չլսող մարդիկ նույնպես ինտեգրվեն մեր հասարակությանը։

Նախագծին մասնակցել են Զուբեյդա Մելիքյանը (Ժեստերի լեզվի ուսուցչուհի, թարգմանչուհի), Լուսինե Բաբայանը (Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների
հատուկ կրթահամալիրի տնօրեն), սուրդոմանկավարժ Մերի Գրիգորյանը և ուրիշներ։

Արամ Վարպետյանի նախագծում լուսանկարվել են հայկական շոուբիզնեսի մի շարք աստղեր՝ Արամե,Կարինե Բաբաջանյան,Գարիկ Սարիբեկյան,Կամո Թովմասյան, Էմմա Մանուկյան, Զառա Մարկոսյան, Էրիկ, Արտաշես Մխիթարյան, Հովհաննես Ազոյան, Սրբուկ, Անահիտ Սիմոնյան, Լուիզա Ղամբարյան, Անի Խաչիկյան, Լիպարիտ Ավետիսյան, Դիանա Մալենկո, Հայկո, Արամ MP3, Լուիզա Ներսիսյան, Քրիստինե Պեպելյան, Արման Մարգարյան, Ռաֆայել Երանոսյան, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան, Լևոն Հովհաննիսյան, Շողեր Թովմասյան, Գարիկ Պապոյան, Սոս Ջանիբեկյան, Նարինե Պետրոսյան, Սիլվա Հակոբյան, Վահե Յավրյան, Գոռ Սուջյան, Մարիամ Ադամյան, Գրիշա Աղախանյան, Արսեն Գրիգորյան, Նիկ Էգիբյան, Դիանա Շատվերյան, Սոֆի Մխեյան, Զարուհի Բաբայան, Սոֆի Դևոյան։

Նույն շարքից