Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայում փոխքաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Սերժ Քեհեայանը

analitik.am

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է kantsasar.com-ը:

Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի:

Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը:

Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է:

Նույն շարքից