Բարի օր Քաղաքականություն 

Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան

analitik.am

Սորոսի վաստակների ամենահաճախ հանդիպող մոլորությունները`

1. իմ տեղեկությունները հրապարակածս թեմաների շուրջ մակերեսային են: (բացառվում է: Մինչև ուղնուծուծով չուսումնասիրեմ որևէ հրապարակում չեմ անի երբեք)
2. ես կարճ ժամանակ անց կհոգնեմ ու հետևողական չեմ լինի: (այստեղ ուղղակի կժպտամ)
3. ինձ հնարավոր է ֆեյքերով, ապուշ վիրավորանքներով, տափակ ծաղրանկարներով զզվացնել: (ես սնվում եմ այդ հիմար և անպտուղ հակազդեցությունից: Այդպես ես զգում եմ, որ ճիշտ թիրախին եմ խփում ու զոհս արնաքամ է լինում)
4. ես ինչ-որ պահի կվախենամ ֆիզիկական հաշվեհարդարից կամ բանտից ու կհրաժարվեմ պայքարիցս: (այստեղ էլ կժպտամ: Նույնիսկ, եթե մի օր այլընտրանք չունենամ առանց օրենքը խախտելու պայքարելու, ստիպված գիտակցաբար կխախտեմ օրենքը և չեմ խուսափի պատասխանատվությունից):
5. ես կխղճամ: (բացառվում է խղճամ, որովհետև ես խիղճ այլևս չունեմ, դուք սպանել եք իմ խիղճը իմ դեմ պայքարում անցնելով անթույլատրելի գծերը: Որքան մտերիմ մարդ է ինձ սորոսի վարձկանը այնքան ավելի դաժան եմ նրա նկատմամբ)

Սորոսականները սիրում են փող ու հանուն փողի ամեն ինչի ընդունակ մարդիկ են: Դա նրանց թույլ տեղն է: Ցանկացած գաղափարական, հետևողական և անզիջում պայքար ջարդուփշուր է անում այդ ծախված փողամոլներին:
Վերջում 2 խորհուրդ օլիգարխ Սորոսի վարձկաններին:
1. Եթե տեսնում եք, որ հերթական զոհի կոկորդից եմ բռնել և սատկացնում եմ, չփորձեք կողքից միջամտել: Ինչքան էլ մտերիմ լինեք զոհի հետ, հիշեք, որ, եթե միջամտեք իմ որսի պրոցեսին` արագ կարող եք ինքներդ վերածվել որսի:
2. Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում (իսկ ես միշտ սատկացնելուց առաջ հայտարարում եմ) հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության: Եթե սկսել եմ, ուրեմն արդեն ամեն բան հաշվարկել եմ և դուք դիմադրելով ոչինչ չեք կարող փոխել: Գերի չեմ վերցնում, բայց ինչքան շուտ հանձնվեք, այնքան քիչ վնասներով կպրծնեք:
Իսկ հիմա քնեք...

Նարեկ Մալյան

 

Նույն շարքից