Կորոնավիրուս Հասարակություն Պատահարներ 

Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

analitik.am

Մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել։ Ren. TV-ի հաղորդմամբ՝ հուլիսի 11-ին հարսանցուն մահացել է իր իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։

Ըստ տեղեկությունների՝ սեղանի շուրջը նստած հարսնացուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։

Վերակենդանացման բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ Հարսնացուն մահացել է։ Նշվում է, որ նա ընդամենը 25 տարեկան էր։ Մահվան հանգամանքներն ու պատճառները պարզվում են։

Նույն շարքից