Կորոնավիրուս Միջազգային 

Թրամփը վերջապես համոզվեց պաշտպանիչ դիմակ կրել

analitik.am

Առողջապահության ոլորտի պաշտոնյաների հնչեցրած հորդորներին ամիսներ շարունակ ընդդիմանալուց հետո, ԱՄՆ նախագահը վերջապես համոզվեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար պետք է պաշտպանիչ դիմակ կրել:

«Հիլ» կայքի հաղորդման համաձայն, Թրամփը հուլիսի 11-ին Մերիլենդ նահանգում գտնվող Walter Reed  ռազմական հիվանդանոց է այցելել, որտեղ ստիպված է եղել դիմակ կրել:

Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության նկատմամբ դժգոհություններն ավելացել են, առողջապահական ցուցումներն ու հորդորները վերջինիս կողմից լուրջ չընդունվելու պատճառով:

ԱՀԿ վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում երեք միլիոն 355 հազար 646 մարդ մինչ այժմ վարակվել է կորոնավիրուսով: Այդ երկրում կորոնավիրուսից մահացել է 137 հազար 403 մարդ:

Նույն շարքից