Ռազմական Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտությունների տիրապետմանն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության ծառայողները։ Արցախի նախագահը, մասնավորապես, գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»։

Արայիկ Հարությունյանի այցի մասնրամասները՝ տեսանյութում։

 

Նույն շարքից