Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց Տավուշի ուղղությամբ ադբեջանական ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը խախտելու փորձի մասին:
Միջադեպին անդրադարձել է նաև ադրբեջանական կողմը՝ բնականաբար ստորաբար տարածելով հերթական ապատեղեկատվությունը: Ամեն դեպքում Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ զոհեր ունի:
Ավել վաղ Շուշան Ստեփանյանը գրել էր.
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: