Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Իրենք ստեղծում են նոր Հայաստան, որտեղ պոռնիկներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան օրինապաշտ քաղաքացիները. Միքայել Մինասյան/ուղիղ եթեր/

analitik.am

Ես չեմ դադարեցրել պայքարը և խոստանում եմ, որ միասին ենք վռնդելու Նիկոլ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Միքայել Մինասյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին։ Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսին սարքել է իր ամենամտերիմ ընկերը։ Այժմ Փաշինյանը յուրաքանչյուր ձախողում կապում է կորոնավիրուսի հետ։ Նա նաև օգտագործում է կորոնավիրուսը, որպեսզի վավերացնի օրենքներ, որոնք կապ չունեն ոչ կորոնավիրուսի, ոչ էլ տնտեսության հետ. «Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը ոչնչացրել են ավելի քան 700 մարդ։ Իսկ դա մի ողջ գյուղ է»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ ինքը չի կարող երբևէ պայմանավորվածության գալ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մինասյանն անդրադարձավ մեկ այլ օգտատիրոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին վերաբերող հարցին՝ նշելով, որ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ օգտագործելով մարդկանց մեջ ավելի քան տասը տարի սերմանված բացասական տեղեկությունները եկեղեցու և եկեղեցականների մասին, երբեմն էլ, երևի թե օբյեկտիվ զայրույթը՝ անթաքույց քանդում է մեր եկեղեցին։ Էլ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ մենք հասկանանք, որ դա իր ծրագիրն է։ Իրենք ստեղծում են նոր Հայաստան, որտեղ պոռնիկներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան օրինապաշտ քաղաքացիները։ Այդ նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք։ Նոր հայերի հայրենիքը ֆեյսբուքահայաստանն է, որտեղ ամենակարևոր նորությունը Աշոտի վերադարձն է»։

Մինասյանն ասաց, որ իշխանությունը եկեղեցու դեմ պայքարում է, որովհետև պատվիրատուները հասկացել են, որ կա հայապահպան երեք բևեռ՝ լեզուն, պատմությունը և հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է. «Երեքի դեմ էլ այսօր պայքար է ծավալված: Եկեղեցականները ձևացնում են, թե դա իրենց չի վերաբերում և սպասում են, որ մարդիկ կպայքարեն, իսկ իրենք՝ ոչ։ Ժողովուրդը սպասում է ազդակի եկեղեցուց, որովհետև եկեղեցին միշտ կանգնել է ազատագրական շարժման կողքին, որպեսզի փրկվի հայ ժողովուրդը։ Սա ազատագրական պայքար է և եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն»:

Նույն շարքից