Բարի օր Քաղաքականություն 

Ով առաջինը թքի, կստանա մրցանակ. Միքայել Մինասյանը մրցույթ հայտարարեց

analitik.am

Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց երրորդ երկիր, իսկ երրորդ երկրներում արժեքային համակարգ չկա։ Երրորդ երկրներին վերաբերվում են որպես երրորդ երկիր՝ страна изгой։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Միքայել Մինասյանը՝ մեկնաբանելով միջազգային կառույցների լռությունը։

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ 10 տարի ԿԳԲ-ի դեմ ժողովրդավարության համար պայքարող գրանտ ստացողը՝ Վարդգես Գասպարին, հիմա պայքարում  է ԿԳԲ-ի համար։ Որովհետև ռեալ պոլիտիկում չկան արժեքներ»։ Մինասյանը նշեց, որ արևմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը և մարդու իրավունքները. «Ես քմծիծաղով եմ վերաբերվում եվրոպական կառույցների վերջին 2,5 տարվա լռությանը և վստահ եմ, որ նրանք շարունակելու են ևս 5 տարի լռել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատելու 89+1-ին՝ Նիկոլ Փաշինյանին և մեր ԱԺ սիրելի պատգամավորներին բոլոր օրենքները խախտելու համար»։

Օգտատերերից մեկի այն հարցին,թե ինչու ոչ-ոք չթքեց «սրանց վրա», Մինասյանը պատասխանեց, որ շատերն են արդեն թքել, բացի ֆեյքերից և անպատասխանատու սփյուռքահայերից, և նույնիսկ սկսվել է թքածը լիզելու պրոցես։

Մինասյանը նաև մրցույթ հայտարարեց․ «Ով առաջինը թքի ВОЗ-ի տղու վրա՝ կունենա մրցանակ, իսկ թե ինչ՝ կհայտնի ավելի ուշ»։

Նույն շարքից