«Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։
Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին։